ՀՀ անտառների ընդհանուր տարածքը 407681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23, 7%-ը։ Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ՀՀ անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։
Վերջին տարիներին հատկապես հրատապ է ապօրինի ծառահատումների խնդիրը: Այնպես որ, անտառների պահպանությունը պետական պահպանության նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն է առաջացել:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է այս խնդրին և ընդգծել անտառների պահպանության համար նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:
Վարչապետը գյուղնախարարին հանձնարարել է Կառավարությանը մեկ ամսում ներկայացնել աշխատանքի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաներ ներդնելու շուրջ։
ՀԳ. Իրոք, նոր տեխնոլոգիաների կիրառումը փրկարար նշանակություն կարող է ունենալ Հայաստանի անտառների պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: Հուսանք՝ այս հարցը արագ լուծում կստանա: