Անջելինա Ջոլին ցանկանում է 7-րդ երեխային որդեգրելLife.panorama.am-ը գրում է.
 Լուրեր են պտտվում այն մասին, որ Անջելինա Ջոլին մտադիր  է յոթերորդ երեխային որդեգրել: Ասում են նույնիսկ, որ դերասանուհին սկսել է որդեգրման գործընթացով զբաղվել, բայց մանրամասները գաղտնի է պահում:
 Ջոլին այս լուրերը չի մեկնաբանում, և սա ավելի շատ հարցեր է առաջացնում նրա երկրպագուների մոտ: Ոմանք հակված են այն մտքին, որ սրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, ոմանք էլ կարծում են, որ մայր լինելը Անջելինայի առաքելությունն է, և   յոթերորդ փոքրիկին նա կսիրի նույնքան, որքան իր մյուս երեխաներին է սիրում:   

Իսկ դերասանուհու մտերիմներից մեկը վերջերս պատմել է, որ Անջելինա Ջոլին յոթերերդ երեխային ուզում էր որդեգրել դեռ այն ժամանակ, երբ չէր ամուսնալուծվել և ապրում էր Բրեդ Փիթի հետ, սակայն Փիթը կտրականապես դեմ էր դրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել