Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների և լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արցունաքբեր գազ Է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար: Այս մասին հաղորդում են ականատեսները:
 Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու աղբի, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
 Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առնվազն մի քանի հարյուր դպրոցականներ ապրիլի 27-ին Փարիզում երթի են դուրս եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ:

Սովորողների բողոքի ակցիաները Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 27-ի առավոտյան, երբ ամբողջովին կամ մասամբ շրջափակվել են մի քանի ուսումնական հաստատություններ: Երիտասարդները հանդես են գալիս «Ո՛չ լե Պենը, ո՛չ Մակրոնը» կարգախոսով: Երթը չի համաձայնեցվել քաղաքի իշխանությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել