Պետությունը շարունակում է առավելագույնս աջակցել երկրաշարժից տուժած ընտանիքներին: Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին 2017 թվականին կհատկացվի 560,000 հազար դրամ:
Լոռու մարզպետարանին հատկացված 13,500 հազար դրամ միջոցներից` 7,500 հազար դրամն ուղղվելու է Սպիտակ քաղաքում բնակարան ձեռք բերելուն: 6,000 հազար դրամն տրամադրվելու է 2 ընտանիքի՝ որպես ուղղակի ֆինանսական աջակցություն:
Դրանից զատ՝ Շիրակի մարզպետարանին հատկացված 546,500 հազար դրամը ծախսվելու է տուժած ընտանիքների համար Գյումրի քաղաքում բնակարաններ գնելուն և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1887669314783499&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել