Panorama.am-ը գրում է.
 «Այո՛, մենք այժմ բաց ենք աշխատելու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսեթիայի  հարցերով»,-այսօր Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ պատգամավոր, «ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի» նախագահ Ստեֆան Շեննախը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ենթակոմիտեի նիստերից մեկին հրավիրվի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը։
 Ճշտող հարցին, թե պատրա՞ստ է լսել Ղարաբաղի ներկայացուցչին, որը կներկայացի իրենց տեսակետները, Ստեֆան Շեննախն ասաց․«Իհարկե, մենք նաև հրավիրել ենք այսպես կոչված Մերձդնեստրի իշխանություններին։ Մենք պետք է հրավիրենք հակամարտությունների բոլոր կողմերին»։
 Անդրադառնելով Թուրքիային, որն այս նստաշրջանում հետ-մոնիտորինգային գործընթացից վերադարձվեց մոնիտորինգի տակ, հարց ուղղեցինք, թե ինչպիսի զարգացումներ է սպասվում՝ Թուրքիային մոնիտորինգի տակ վերադարձնելուց հետո, երբ կա արդեն տեղեկություններ, որ թուրք պատգամավորները պատրաստվում են բոյկոտել ԵԽԽՎ գալիք նստաշրջանները, որի դեպքում Թուրքիան կլինի արդեն երկրորդը, ՌԴ-ից հետո, որը չի մասնակցի նստաշրջաններին։
 «Ափսոս, իհարկե, սակայն մենք ունենք ստանդարտներ։ Թուրքիան Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամներից է և, կարծում եմ, որ նրանք պետք է իսկապես մտածեն, թե ինչ են անում։ Սա շատ նորմալ ընթացակարգ է։ Կան տարբեր տեսակի մոնիտորինգներ, և անգամ իմ երկիրը՝ Ավստրիան, Գերմանիան նախորդ տարի մոնտիտորինգի տակ էին։Կարծում եմ, նրանք պետք է համագործակցեն»,- ասաց Ստեֆան Շեննախը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել