168.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Բեռլինում ելույթի ժամանակ Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային ԵՄ հետ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու հավանականության հարցով: «Եվրոպայից Թուրքիայի հրաժարվելը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Եվրոպային»,-ասել է նա: Կանցլերն անդրադարձել է նաև Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ դաշնային կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի այն հարցի առնչությամբ, որ հանրաքվեի քարոզարշավը հավասար պայմաններում չի իրականացվել:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/27/787075.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել