Ձեզ ենք ներկայացնում մեր մոլորակի մասին ամենահետաքրքիր և զարմանալի 13 փաստերը, որոնք շատերի մոտ կարող են անգամ ծիծաղ առաջացնել:

1. Զարմանալի է, բայց փաստ. ատոմները, որոնք կազմում են Ձեր մարմինը, 98%-ով տարբերվում են այն ատոմներից, որոնք կազմում էին Ձեր մարմինը մեկ տարի առաջ:

 

Կարելի է ասել, որ ամեն տարի Դուք ամբողջովին այլ մարդ եք դառնում:

2. Ստանդարտ կապոցով խաղաքարտերի տեղափոխության տարբերակները ավելի շատ են, քան Երկրի վրայի ատոմները:

Եթե կապոցում 52 խաղաքարտ կա, ապա տեղափոխման եղանակները հավասար են 52!=1*2*3*4*5*…*51*52: 52-ի ֆակտորիալը շատ մեծ թիվ է, որը մոտավոր 67 հատ զրո է վերջում պարունակում:

3. Բուրգերը Կլեոպատրայի համար ավելի հին էին, քան Կլեոպատրան՝ մեզ համար

Թվում է, թե բուրգերն ու Կլեոպատրան մոտավորապես նույն ժամանակաշրջանից են, սակայն իրականում նրանց միջև 2500 տարվա տարբերություն կա:

4. Մի ժամանակ Դուք աշխարհում ամենափոքր մարդն էիք:

Ճիշտ է, ընդամենը մի քանի վայրկյանով, սակայն եղել եք:

5. Ձեր աջ կողմում գտնվող մարդը ամենամեծ հեռավորության վրա է գտնվում Ձեզանից ձախ գտնվող մարդուց:

Այո, սա օվալաձև Երկրագնդի կախարդանքն է:

6. Ատոմներն ուսումնասիրող մարդիկ ատոմների կույտ են, որոնք փորձում են իրենք իրենց հասկանալ:

7. Մեկ միլիոն վայրկյանի և մեկ տրիլիոն վայրկյանի միջև տարբերությունը մոտ 32 000 տարի է կազմում:

Մեկ միլիոն վայրկյանը 11,5  օր է կազմում, մեկ միլիարդ վայրկյանը՝ 31 ու ¾ տարի: Իսկ ահա մեկ տրիլիոն վայրկյանը արդեն 31 710 տարի է: Անհավատալի է, այնպես չէ՞:

8. Օքսֆորդի համալսարանը «տարիքով» ավելի մեծ է, քան Ացտեկների կայսրությունը և առաջին տպագրական մեքենան:

Այս համալսարանում ուսանել սկսել են 1096 թվականից: Իսկ Ացտեկների կայսրությունը հայտնվել է դրանից 100 տարի անց: Տպագրական մեքենան հայտնագործել է Յոհան Գուտենբերգը՝ 1439 թվականին, մինչ Օքսֆորդի ուսանողներն արդեն 350 տարի շարունակ սովորում էին ձեռագիր գրքերով:

9. Եթե խորը մտածենք, ապա ստացվում է, որ ուղեղն ինքն իրեն անվանում է տվել:

10. Երկու երեխաներ, որոնք միաժամանակ ծնվել են Կալինինգրադում և Վլադիվոստոկում, ծննդյան տարբեր ամսաթվեր կարող են ունենալ, հետևաբար մեկը մյուսից ավելի մեծ կլինի:

Ժամային գոտիների տարբերության պատճառով:

11. Իրականում մենք երբեք ոչնչի չենք դիպչում:

Ատոմների կառուցվածքի, քվանտային ֆիզիկայի և այն փաստի շնորհիվ, որ էլեկտրոնները բացասական լիցք ունեն, մեր մարմինների էլեկտրոնները երբեք չեն կարող «դիպչել» այլ էլեկտրոնների: Դրանք ուղղակի շատ, շատ, շատ մոտենում են միմյանց:

12. Իր կյանքի ընթացքում մարդն այնքան թուք է արտադրում, որ դրանով երկու լողավազան կարելի կլինի լցնել:

13. Փաստը, որ Արեգակն ու Լուսինը արևի խավարման պահին Երկրի հետ նույն չափսերի են թվում, ուղղակի անհավանական տիեզերական համընկնում է:

Լուսինը հստակ չափսեր ունի և հստակ հեռավորության վրա է գտնվում Երկիր մոլորակից, ինչը զարմանալիորեն համատեղվում է Արեգակի չափսերի և դրա՝ Երկրից հեռավորության հետ: Այդ իսկ պատճառով էլ արևի խավարման ժամանակ դրանք մեզ միևնույն չափսերի են թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել