Newmag.am-ը գրում է.
Կարիերան սկսել է, երբ երեխա էր ու Դիսնեյ հեռուստաալիքի Միքի մաուս ակումբի անդամ էր: Այդ նույն ակումբից են եղել Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Ջասթին Թիմբերլեյքը:
Ռայան Գոսլինգ (Ռ.Գ.)– Ատում էի մանկությունը: Ուզում էի, որ այն շուտ ավարտվի: Պարզապես այդպես էի զգում: Ժամանակս ոչ մի բանի չէր հերիքում, դրան գումարած՝ ամենուրեք ինձ հետևող մարդկանց հայացքները:
– Կարծում եմ՝ շատ երեխաներ չեն էլ գիտակցում, որ կարող են բողոքել:
Ռ.Գ.- Այդ հատկանիշի համար մորս եմ պարտական: Նա է ինձ գոտեպնդել: Երբ փոքր էի, պարում էի: Մի ուսուցիչ ունեի, նա կարծում էր, որ դա զվարճալի է, և կարելի է ծաղրել ինձ դասարանի առաջ: Մի անգամ խնդրեցի՝ մայրս դպրոց գա: Նա եկավ ու ասաց՝ եթե ինչ-որ պահի զգաս, որ ուսուցիչդ անհարգալից է քո հանդեպ, պարզապես թող ու դուրս արի լսարանից:Մի օր այդպես էլ արեցի:Դպրոցական ծրագիրը ստիպված էի տանն անցնել: Բայց պատկերացրեք՝ կարող էի մնալ տանն ու առավոտյան դիտել «Կապիկների մոլորակը», հետո նկարելով պատմական ճակատամարտեր ուսումնասիրել՝ գծագրելով դրանց քարտեզն ու սցենարը: Մտածում էի՝ պետք է ամեն ինչն անելու մի ուրիշ ձև լինի:

Մի երեկո նա տեսավ Սիլվեստր Ստալոնեի բրուտալ դրաման՝ Ռեմբոն: Հաջորդ օրը նա խոհանոցից հավաքեց սթեյքի դանակներն ու «զինված» գնաց դպրոց՝ կիրառելու սովորածը:
Ռ.Գ.- Կարծում եմ՝ չափազանց երիտասարդ էի, երբ տեսա այդ ֆիլմը: Ի վիճակի չէի տաբերելու իրականությունը կինոյից: Բայց չմտածեք ամբողջ մեղքը ֆիլմի վրա եմ բարդում: Ընդհանրապես, 80-ականներին մանկության մի մասն այդ ֆիլմերն էին, թատրոն չէինք գնում: VHS տեսաերիզները կարծես ընկերներս լինեին: Մեր կապը խիստ անձնական էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ