Ռակիտիչ. Ես ցանկանում էի իրացնել 11-մետրանոցը, բայց նախագահ Պիկեն թույլ չտվեցArmsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, թե ինչու Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում 11-մետրանոցի իրացումը զիջեց Խավիեր Մասկերանոյին.

«Ես ցանկանում էի իրացնել 11-մետրանոցը, բայց Պիկեն ասաց, որ ես գնդակը փոխանցեմ Մասկեին: Նա ճիշտ էր, և նախագահին պետք է լսել: Ինձ դուր եկավ նրա գաղափարը»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

«Բոլոր խաղերը դժվար են, քանի որ յուրաքանչյուր թիմ պայքարում է ինչ-որ բանի համար, բայց մենք պահպանում ենք հանգստությունը: «Էսպանյոլը» կցանկանա հաղթել մեզ, սակայն «Բարսան» կփորձի ավելի լավ խաղալ և 3 միավոր վաստակել»,- ավելացրել է խորվաթ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Մասկերանոն երեկ իր առաջին գոլը հեղինակեց «Բարսելոնայի» կազմում՝ կապտա-նռնագույնների կազմում անցկացրած 319-րդ պաշտոնական խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել