Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 208 տղա, 177 աղջիկ:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36 հազար 626 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել