Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել նաև մարզերումLife.panorama.am-ը գրում է.

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկ շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել  նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել