Newmag.am-ը գրում է.
Առաջարկում ենք Ձեզ հետևել իմաստուն կանանց խորհուրդներին, որոնք կյանքի մեծ փորձ են ունեցել և սովորեցնելու շատ բան ունեն: Մարգարեթը խնդրել է նրանց՝ խորհուրդներ տալ երիտասարդ կանանց: Խորհուրդ-մաղթանքներն այդքան էլ շատ չեն, բայց ամեն մեկը ոսկի է:
Ապրե՛ք ներկայով:
Դուրս եկե՛ք չորս պատերից և զբոսնե՛ք:
Գտե՛ք Ձեր հոբբին: Դա կլինի Ձեր փրկությունը:
Ազնիվ եղե՛ք ինքներդ Ձեզ հետ: Դա իսկապես դժվար է, բայց ի օգուտ Ձեզ է:
Մոռացե՛ք հասարակության մեջ ձևավորված տարիքային կարծրատիպերի մասին:
Մի անհանգստացե՛ք, որ մեծանում եք, անհանգստացեք այն բանի համար, որ ձանձրալի չդառնաք:
Բոլորն են ծերանում, և կարևոր չէ՝ վախենում եք դրանից, թե՝ ոչ: Ուղղակի ապրե՛ք:
Մի՛ դադարեք ներշնչանք փնտրելուց:
Կյանքը հասարակ բան է, բայց ապրելը երբեմն դժվար է: Սովորե՛ք, կարդացե՛ք, ճամփորդե՛ք:
Գնե՛ք դասական հագուստ: Դասականը միշտ մոդայիկ է:
Գումար մի ծախսե՛ք կոշիկի վրա, տղամարդիկ, միևնույնն է, ուշադրություն չեն դարձնում դրա վրա, նրանք նայում ենք Ձեր ծնկներին:
Ազատվե՛ք հին հագուստից, դեն նետե՛ք անպիտան իրերը:
Փայփայե՛ք հասարակ իրերը և մի՛ բարդացրե՛ք Ձեր կյանքը:
Ձեր հարազատների հետ վարվե՛ք այնպես, ինչպես որ կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեն:
Սիրե՛ք անկեղծորեն և անձնվիրաբար:
Որոշե՛ք երեխա ունենալ այն ժամանակ, երբ իսկապես ուզում եք: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:
Կարեկցե՛ք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ Ձեզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



