ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Еxaminer պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում է դատարանի փակման հնարավորությունը, որն արգելափակել էր իր երկու գործադիր հրամանները։
Խոսքը 9-րդ շրջանային դատարանի մասին է, որի դատավորները երկու անգամ արգելափակել էին պետության ղեկավարի միգրացիոն հրամանագրի տարբեր խմբագրումները։ ԱՄՆ նախագահն այդ դատարանի գործողություններն անվանել է վրդովեցնող և ասել է, որ «շատ մարդիկ կցանկանային փակել այն»։
Նա կարծում է, որ իր միգրացիոն հրամանագրերի լեզուն այնքան ակնհայտ էր, որ այն կարող էր հասկանալ նույնիսկ առաջին կուրսի ուսանողը։ Սակայն, նրա խոսքով՝ դատավորները նույնիսկ ուշադրություն չեն դարձրել դրան։
«Բոլորը միանգամից վազում են 9-րդ շրջանային դատարան։ Մեր երկիրը մեծ է։ Մենք շատ ուրիշ դատարաններ ունենք»,-նշել է Թրամփը։