Օրերս մեկնարկելու է Կաննի 70-րդ փառատոնը, որի հաղորդավարն այս անգամ 52-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին է: Կինոփառատոնից առաջ դերասանուհին դարձել է Vanity Fair ամսագրի իտալական համարի հերոսուհին:

Ամսագրի շապիկին հայտնվել է Մոնիկա Բելուչիի կիսամերկ լուսանկարը: Բացի այդ՝ նա ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է իր տարիքին:

«Ես ընդունում եմ ժամանակի շտկումները: Այսօր ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք յուրատեսակ մնալու միջոց է: Ինչպես իմ սերնդի շատ կանայք, այնպես էլ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ ենք հարգում մեզ և կարող են գեղեցիկ լինել 40, 50, 60 և 70 տարեկանում: Ձեր շուրջը նայեք. տարիքն այլևս խոչընդոտ չէ, ինչպես նախկինում էր»,- ասել է դերասանուհին:

Բելուչին բազմիցս հայտարարել է, որ սիրում է իր մարմինն այնպիսին, ինչպիսին կա: Նա խոստովանել է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժներին և կողմնակից է բնական ծերացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել