10 Ռազմավարությունները
1. Ուշադրության շեղման ռազմավարությունը
Սոցիալական վերահսկման առաջնային տարը շեղման ռազմավարությունն է, որի էությունը ոչ կարևոր կամ ուշադրությունը շեղող տեղեկատվության շարունակական հեղեղով և հեղեղման տեխնիկայով հասարակության ուշադրության շեղումն է կարևոր խնդիրներից և փոփոխություններից, որոնք հանդիսանում են քաղաքական և տնտեսական էլիտաների որոշումների արդյունք:
Շեղման ռազմավարությունը նաև կարևոր է խոչընդոտելու գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտի հիմնարար գիտելիքների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճին:
"Հասարակական ուշադրությունը զբաղեցնել իրական կարևորություն չունեցող խնդիրներով, այն պահել շեղված իրական սոցիալական խնդիրներից: Հասարակությունը պահել անընդհատ զբաղված,որպեսի այն ժամանակ չունենա մտածելու,արոտավայրից անմիջապես ախոռ` մյուս կենդանիների մոտ"(Մեջբերված է Silent weapons for quiet wars).
2. Լուծումների փոխարեն ստեղծել խնդիրներ
Այս մեթեդը նաև կոչվում է "պրոբլեմ-արձագանք-լուծում":
Այն ստեղծում է պրոբլեմ, "իրավիճակ", որը այնպիսի արձագանք կառաջացնի հասարակության մոտ, որ նրանք կցանկանան այդ խնդրի լուծումը: Օրինակ թույլ տալ որպեսի քաղաքներում աճի բռնությունը և կազմակերպել արյունահեղ հարձակումներ որպեսի հասարակությունը անվտանգության միջոցների ձեռնարկման և քաղաքականության պահանջ ներկայացնի, և այդ անվտանգության միջոցներով իսկ կսահմանափակվի նրանց ազատությունները: Կամ ստեղծել տնտեսական ճգնաժամ,որպեսի հասարակությունը որպես չարյաց փոքրագույն հրաժարվի որոշ սոցիալական իրավունքներից:
3. Աստիճանական ռազմավարություն
Անընդունելի ընդունելություն, այսիքն` կիրառել այն աստիճանաբար,տարեցտարի, որպեսի հասարակությունը չզգա և չհասկանա:
Հենց այս ձևով 1980-ականներին և 1990-ականներին ներդրվեցին բացարձակապես նոր սոցիալ-տնտեսական պայմաններ(նեոլիբերալիզմ)
-պետության նվազագույն միջամտություն,
-մասնավորեցում,
-ոչ հուսալիություն,
-ճկունություն,
-մասսայական գործազրկություն,
-աշխատավարձեր, որոնք չեն ապահովում պատշաճ եկամուտ,
...բազմաթիվ փոփոխություններ որոնք հեղափոխություն կառաջացնեին եթե դրանք կիրառվեին միանգամից:
4.Հետաձգման ռազմավարություն
Անընդունելի որոշումները ընդունելի դրաձնելու մյուս ճանապարը դրանք որպես "ցավոտ և անհրաժեշտ" ներկայացնելն է, դրանով ապահովելով հանրային ընդունելություն/հավանություն ապագա կիրառության համար:
Ավելի հեշտ է ընդունել ապագայի քան անմիջական զրկանքները, քանի որ
-անմիջապես չէ ջանք գործադրվում և անմիջապես չէ իրականացվում,
-հասարակությունը նաիվ կերպով միշտ հակված է ակնկալելու, որ "վաղը ամեն ինչ ավելի լավ է լինելու" և պահանջվող զոհաբերությունը հնարավոր է խուսափել
Սա հասարակությունը ավելի երկար ժամանակ է տալիս փոփոխության գաղափարին հարմարվելու և ընդունելու այն երբ գալիս է դրա ժամանակը:
5.Հասարակությանը ներկայանալ որպես փոքր երեխա
Լայն հասարակությանը ուղված գովազդների մեծ մասը օգտագործում է երեխաների արտասանությունը, ձայնը, սիմվոլները, մանկական փաստարկները, կարծես թե դիտողները փոքր երեխա են կամ մտավոր առումով թերհաս: Այսիքն որքան շատ ես ցանկանում համոզել դիմացինին, այնքան մանկական պետք է լինի քո դիմելու տոնը: Ինչու? Քանի որ «եթե դիմում ես դիմացինիդ այնպես, կարծես թե նա 12 տարեկան է կամ փոքր, ապա համաձայն ընկալման օրենքների մեծ է հավանականությունը, որ նա կարձագանքի և կպատասխանի ոչ քննադատաբար` ինչպես երեխան»(տես Silent Weapons for Quiet Wars):
6. Ավելի շատ օգտագործել էմոցիանալ ասպեկտը քան մտորման/արտացոլմանըԷմոցիոնալ ասպեկտի կիրառումը դասական տեխնիկա է անհատի մոտ ռացինալ(տրամաբանական) վերլուծության կարճ օղակ ստեղծելու և վերջին հաշվով դրանով իսկ անհատի մոտ քննադատական զգացումը/մտածողությունը կամ ասպեկտը կասեցնելու համար:
Դեռ ավելին, էմոցիոնալ ասպեկտի կիրառումը հնարավորություն է տալիս թափանցել ենթագիտակցական ոլորտ և այնտեղ ներդնել համապատասխան մտքեր, ցանկություններ, վախ և մտավախություններ ու վարքի անհրաժեշտ մոդելներ:
7. Հասարակությունը պահել անտեղյակության/տգիտության և միջակության սահմաններումՀասարակությանը զրկել վերահսկման/ղեկավարման և ստրկացման մեթոդները և տեխնոլոգիաները հասկանալու կարողությունից:
"Կրթության որակը, որը տրվում է ցածր սոցիալական խավերին պետք է որքան հնարավոր է աղքատ և միջակ լինի, որպեսի անտեղյակությունը անդունդը, որը առաջացնում է կրթությունը ցածր սոցիալական խավերի և բարձր սոցիալական խավերի միջև ցածր խավերի կողմից անհնար լինի հաղթարել " (See Silent Weapons for Quiet Wars).
8. Խթանել որպեսի հասարակությունը հետաքրքիրվի մակերեսային իրերով
Հասարակություն մոտ սերմանել այն գաղափարը, որ մոդայիկ է բութ, վուլգար և անկիրթ լինելը...
9.Սեփական մեղքի զբացման ուժեղացումը
Ստիպել որպեսի անհատները իրենց անհաջողությունների հիմքում տեսնեն իրենց ինտելեկտի, կարողությունների կամ ջանքերի պակասությունը և դրանով իսկ իրենց անհաջողությունների համար իրենք իրենց մեղադրեն: Ուստի փոխանակ անհատները ըմբոստանան գոյություն ունեցող տնտեսական համակարգի դեմ, իրենց զգում են անօգնական և զբաղվում են ինտենսիվ ինքնաքննադատությամբ: Դա բերում է դեպրեսիվ վիճակի, էֆեկտիվ կերպով նպաստում է մարդու գործողությունների զսպմանը: Իսկ առանց գործողությունների չկա հեղափոխություն!
10. Անհատներին մասին իմանալ ավելին, քան իրենք գիտեն իրենց մասին:Վերջին 50 տարիների ընթացքում արագընթաց գիտական առաջընթացը անընդհատ մեծացող անդունդ է ստեղծել հասարակության հիմնական մասի և նրանց միջև ովքեր պատկանում են կառավարող էլիտային և ղեկավարվում են նրանց կողմից: Շնորհիվ կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության, "համակարգը" մարդու բնույթի վերաբերյալառաջադեմ ընկալում ունի թե ֆիզիկական, և թե հոգեբանական առումներով: Համակարգը ավելի լավ է ճանաչում սովորական մարդուն քան մարդը ինքն իրեն:
Դա նշանակում է, որ մեծամասամբ դեպքերում համակարգը ավելի մեծ վերահսկողություն և ազդեցության ուժ ունի անհատների վրա, ավելի մեծ` քան անհատները վերահսկողություն ունեն իրենք իրենց նկատմամբ:
Աղբյուրներ
1.Հոդվածը գրվել է Սյուլիվան Թիմսիթի կողմից` “Top 10 Media Manipulation Strategies. Paris, September 21, 2010,
Հոդվածը վերցված է ` http://www.syti.net/Manipulations.html,
http://theinternationalcoalition.blogspot.com/2011/07/noam-chomsky-top-10-media-manipulation_08.html
2. Silent Weapons for Quiet Wars
3.Gersh, D. 1992, Covering solid waste issues. Editor & Publisher 125(29 August): 15-6.
4.Lee, M.A., and N. Solomon 1990. Unreliable Sources: A guide to detecting bias in news media. New York: Carol Publishing Group.