Եթե մինչ այժմ զարմանում եք այն մարդկանց վրա, ովքեր գումար են ծախսում պատառոտված ջինսեր գնելու վրա, ապա ձեր զարմանքն էլ ավելի կշատանա, երբ խանութներում տեսնեք Nordstrom բրենդի այս նոր տաբատները:
Ամերիկյան Nordstrom հագուստի խանութների ցանցում վերջերս հայտնվել են ջինսե տաբատներ, որոնք պատված են արհեստական ցեխով: Ենթադրվում է, որ այս ցեխոտ տաբատները կրելով՝ մարդիկ իրենց ավելի ժամանակակից և նորաոճ կզգան, իսկ այդ հաճույքն արժե 425 դոլար:
Ըստ դիզայներների՝ բացի նորաձև լինելուց՝ դրանք նաև շատ հարմար են. այլևս կարիք չկա մտահոգվելու, որ, օրինակ, անձրևոտ եղանակին ձեր տաբատները կարող են կեղտոտվել: Իսկ Nordstrom կայքում լուսանկարին կից նկարագրության մեջ ասվում է, որ կրելով արհեստական ցեխով պատված այդ ջինսերը՝ դուք ցույց կտաք, որ չեք վախենում կամ ամաչում քրտնաջան աշխատելուց և կեղտոտվելուց:



