«Ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսին թույլ չեն տվել մուտք գործել ԼոնդոնLife.panorama.am-ը գրում է.
 Բանտախցից դուրս գալուց հետո  պոդիումին հայտնված  Ջերեմի Միքսի հետ սկանդալային պատմություն է տեղի ունեցել: 32-ամյա մոդելը, որին «Ամենագեղեցիկ հանցագործ» են անվանում,   շրջագայում է աշխարհով մեկ՝ ֆոտոսեսիաների մասնակցելու համար: Նա մեկնել է Լոնդոն, սակայն օդանավակայանից այն կողմ նրան չեն թողել անգամ մեկ քայլ անել:
 Սահմանապահները արգելել են  Ջերեմիին՝ երկիր մուտք գործել և նրան արտաքսել են: Ջերեմի Միքսի փաստաբանը պատմել է, որ իրենք ստիպված են եղել 4 ժամ մնալ օդանավակայանի տարածքում գտնվող ռեստորանում և սպասել իրադարձությունների զարգացմանը, ու թեև  Ջերեմիի փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է եղել, նրան   արտաքսել են՝ առանց որևէ հստակ պատճառ նշելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել