ԵՄ դեսպանները հավանության են արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշումըYerkir.am-ը գրում է.
 Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշումը. հայտնում է korrespondent.net-ը:

 Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն շնորհավորել է ուկրաինացիներին այդ որոշման կապակցությամբ՝ նշելով, որ շատ քիչ ժամանակ է մնացել առանց վիզայի ռեժիմը ստանալու համար: Սպասվում է, որ դեսպանների այսօրվա որոշումը Եվրոպայի խորհուրդը կհաստատի մայիսի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել