Life.panorama.am-ը գրում է.Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն, ով վերջին ամիսներին գտնվում է ԱՄՆ-ում:
-Նարեկ, ամիսներ առաջ մեկնեցիք ԱՄՆ ընդամենը մեկ ամսով, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ Միացյալ նահանգները Ձեզ «չեն թողնում» վերադառնալ: Որո՞նք են չվերադառնալու պատճառները եւ ե՞րբ սպասենք ձեզ Երեւանում:
- Դեռ երեք ամիս չկա, ինչ ԱՄՆ-ում եմ: Վերադարձս հետաձգվեց, քանի որ գործնական առաջարկներ եղան: Կարծում եմ՝ դեռ երկու ամիս էլ Միացյալ նահանգներն ինձ բաց չեն թողնի:
-Գուցե թաքուն մտքե՞ր ունեք այդտեղ վերջնականապես հաստատվելու: Շատերն են խոստանում հեռանալ 1-2 ամսով, ու այլեւս չեն վերադառնում:
- Ես շատերի փոխարեն պատասխան տալ չեմ կարող: Ինչ վերաբերվում է ինձ, ապա միշտ էլ ասել եմ, որ երբեք չգիտես, թե կյանքն ու հանգամանքները, ո՞ր ուղղությամբ մարդու կտանեն: Այս պահի դրությամբ, այստեղի գործերն ավարտելուն պես, պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան:
-Ի սկզբանե ԱՄՆ էիք գնացել ծրագրերի պատճառով, կպատմե՞ք, թե այս ընթացքում ինչե՞ր եք հասցրել իրականացնել եւ ի՞նչ ծրագրեր դեռ ունեք:
- Մի քանի ծրագրերի եմ մասնակցել: Հիմա դեռեւս տեսահոլովակիս նկարահանման հարցերով եմ զբաղվում, ինչպես նաեւ, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել: Ապրիլի 20-ին կայացավ Մարտին Ահարոնյանին հեղինակային համերգը, որին ես էլ եմ մասնակցեցի, ինչպես նաեւ, հրավեր էի տացել Գլենդելի քաղաքապետարանի կողմից՝ մասնակցելու ապրիլի 24-ին կայանալիք ծրագրին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին: Սա ամենախոշոր ամենամյա ծրագրերից է, եւ ինձ համար մեծ պատիվ էր դրան մասնակցելը: Ի դեպ՝ այդ օրը ելույթ ունեցանք ես ու կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանը:
-Նարեկ, ինչպես գիտենք, այդտեղ եւս բավականին զարգացել է հայկական ֆիլմարտադրությունը եւ հատկապես սերիալային արտադրությունը: Գուցե որպես դերասա՞ն էլ այդտեղ Ձեզ փորձեք:
- Որպես դերասան հանդես գալու առաջարկներ ունեցա, բայց ստիպված էի մերժել, քանի որ ընդունելու դեպքում ավելի երկար պիտի մնայի ԱՄՆ-ում: Իսկ ես արդեն հազիվ եմ կարոտին դիմանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/26/makaryan/605933
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



