Ձեր որոշումը ևս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ. Շարմազանովը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի որոշումըAysor.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ:
 
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ դա ևս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման գործում:

Էդուարդ Շարմազանովն առանձնակի կարևորել է բանաձևի հեղինակ Ռոբին Բյոհնիշի ներդրումը փաստաթղթի ընդունման հարցում և իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ նշելով. «Այդ քայլով Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ձեր այդ որոշումը ևս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել