Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Էլ Կլասիկոյում պարտությունից հետո մոտիվացիոն զրույց է ունեցել թիմի ֆուտբոլիստների հետ: Դրանից հետո «Marca»-ի հետ զրույցում ֆրանսիացին ուշագրավ մտքեր է հայտնել:
«Յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ցանկանում է: Հիմա կարող են ասել, որ «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե. ես գիտեմ, որ այդպես չէ:
Շարունակելու ենք առաջ շարժվել: Մեր ճակատագիրը մեր իսկ ձեռքերում է և ոչ ոքից կախված չէ: Գիտեք, ես 25 տարի ֆուտբոլում եմ, իսկ 17 տարի՝ Մադրիդում. գիտեմ, թե պարտություններին ինչպես են վերաբերվում այստեղ, դա չի փոխվում»,- ասել է Զիդանը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/04/26/Zidane/791380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել