Հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: ԱԻՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ապրիլի 30-ին Երևանում ցերեկը կգրանցվի +26-+28 աստիճան տաքություն:

Երևանում ապրիլի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19-+21 աստիճան տաքություն:

Հայաստանի տարածքում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել