Картинки по запросу ադրբեջանական խնձորՍԱՊԾ-ն երեկ ուշ երեկոյան արձագանքեց ադրբեջանական խնձորների մասին հրապարակումներին: Ասաց՝ սահմանային հսկողություն չեն անցել, անվտանգությունն էլ կասկածելի է, հանձնարարվել է ոչնչացնել խնձորները:

Նախ, որ սահմանային հսկողություն չեն անցել, վատ է, որ իրացման ցանցում դրանք հայտնաբերել է ոչ թե վերահսկող մարմինը, այլ քաղաքացիները. ավելի վատ է:

Շատ ավելի վատ կլինի, եթե հաջորդող օրերին սպառողները խանութներում էլի ադրբեջանական խնձոր տեսնեն: Հետաքրքիր է, քանի օրում կկարողանան պարզել, թե ով է բերել, ոնց է բերել, երբվանից է բերել, ինչքան է արդեն սպառվել:
Եվ ընդհանրապես, անվտանգությունը ե՞րբ կստուգեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել