Պատմություն, որը սկսվեց 2007 թ., երբ 35-ամյա Էշլի Հելֆորդը սպասում էր իր առաջնեկին:

Կնոջ բժիշկները նրա պարանոցին հանկարծակի առաջացած ելուստը վարակի հետևանք համարեցին:

Հակաբիոտիկները վերացրին խնդիրը, բայց որոշ ժամանակ անց ելուստը վերաճեց:

Այդ ժամանակ բժիշկները ենթադրեցին, որ ելուստը քար է թքագեղձում:

Կես տարի անցավ, բայց ելուստը չէր վերանում:

Ընդհակառակը, դարձավ ցավոտ և կոշտ:

Կնոջը բիոպսիա արեցին: Քաղցկեղ հայտնաբերվեց:

Նորությունից 4 օր անց Էշլիին ծննդաբերության խթանում արեցին:

Փոքրիկ Հարլին ծնվեց հղիության 33-րդ շաբաթում: Երեխան առողջ է:

Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց բժիշկները հեռացրին Էշլիի՝ թենիսի գնդակին մեծության ուռուցքը:

Սակայն վիրահատությունից հետո նա սկսեց սարսափելի գլխացավերով տառապել, աչքերի առաջ մշտապես պատկերը կրկնակի էր երևում:

Տոմոգրաֆիայի արդյունքում Էշլիի ուղեղում քաղցկեղային ուռուցք հայտնաբերվեց, թոքերում և լյարդում՝ ավելի փոքր ուռուցքներ:

Կարծես հույս չկար…

Սակայն էշլին չհանձնվեց:

Օր-օրի նրա վիճակը վատանում էր. աջ աչքը չէր բացվում, գլխացավերը խենթացնում էին, կինը հազիվ էր կարողանում վեր կենալ անկողնուց:

Բայց պայքարում էր:

Որոշ ժամանակ անց զննությունն անհավանական արդյունք ցույց տվեց. քաղցկեղը նահանջել էր:

Հիվանդությունից հետո Էշլին խնդիրներ ունի շնչառության, մարսողության հետ, քրոնիկական գլխացավեր, աչքերի կտրող ցավ, դաշտանադադար:

Կինն այլևս չէր կարող երեխաներ ունենալ:

Սակայն հերթական զննության ժամանակ Էշլին իմացավ, որ հղի է: Փոքրիկ Գրեյսի ծնունդից հետո զույգը ևս մեկ երեխա ունեցավ:

Բժիշկներն Էշլիի առողջացումը հրաշք են համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել