Որքանո՞վ է «Խոստումը» ֆիլմը հիմնված իրական պատմությունների վրա
Ֆիլմի հիմնական հերոսների պատմությունն ու սյուժեն հորինված են՝ ներառյալ Փարիզում մեծացած ու ազգությամբ հայ Անայի (Շառլոտ Լը Բոն), նրա ընկերոջ՝ ամերիկացի Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) և ազգությամբ հայ, ապագա բժիշկ ուսանող Միքայել Բողոսյանի (Օսկար Այզեք) միջև սիրային եռանկյունին: Սիրային պատմությունը կերտել են սցենարիստներ Թերի Ջորջն ու Ռոբին Սվիքորդը: Այնուամենայնիվ, ֆիլմի գլխավոր քաղաքական իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա, օրինակ՝ այն, որ 1915 թվականի ապրիլին քրիստոնյա հայերի ձերբակալմամբ սկիզբ դրվեց դաժան ցեղասպանությանը: Բոլոր գյուղերից բառացիորոն սրբում էին հայերին ճիշտ այնպես, ինչպես ֆիլմի հերոս Միքայելի գյուղի դեպքում եղավ:
Հայոց ցեղասպանություն ասելով՝ նկատի ունենք 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրության (իրավահաջորդ պետությունը Թուրքիայի Հանրապետությունն է) մուսուլմանական միավորումների կողմից մոտավորապես 1.5 միլիոն հայերի կոտորածը: Սպանվածների մեծամասնությունը Օսմանյան Կայսրության քաղաքացի էր: Հայոց ցեղասպանությանը նաև անվանում են հայերի Հոլոքոստ՝ նկատի ունենալով դրանից 20 տարի հետո տեղի ունեցած հրեաների հոլոքոստը:
Արդյոք Թուրքիան մինչ այժմ ժխտո՞ւմ է Հայոց ցեղասպանության եղելությունը
Այո, «Խոստումը» ֆիլմի սյուժեն մանրամասն հետազոտելուց հետո պարզ է դառնում, որ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է այն ցեղասպանություն համարել՝ ասելով, թե այն ընդամենը կրոնական ընդհանրություն էր քրիստոնյաների և մուսուլմանների միջև (իսկ ճնշող մեծամասնություն կազմում էին մուսուլմանները): Թուրք ժողովրդի մեծ մասը նույնպես չի ընդունում, որ թուրքական զորքերի կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն էր: Ոմանք առհասարակ ժխտում են, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել, իսկ ոմանք էլ այն համարում են ընդամենը զանգվածային սպանություններ: Ի դեպ՝ Թուրքիայում արգելված է քննարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերվող հարցեր: Ցեղասպանությունից առաջ 2 միլիոն հայեր էին ապրում Օսմանյան կայսրությունում, ու իսկապես դժվար է ժխտել այն, որ այդ 2 միլիոնից 1.5 միլիոնին սպանելը մի ամբողջ ազգի ոչնչացնելու ծրագրված փորձ չէր:
Ինչպե՞ս է ստացվել, որ մինչ ֆիլմի՝ էկրաններին բարձրանալը IMDb կայքում արդեն կար ավելի քան 120.000 գնահատում
IMDb կայքում արված խարդախ գնահատումները թուրքական իշխանությունների պրոպագանդայի մասն է կազմում. թուրքերը «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից դեռ շաբաթներ առաջ 1 աստղով էին գնահատում այն, որպեսզի օտարերկրացիներին զերծ պահեն ֆիլմը տեսնելուց: Բայց հայերն էլ որոշեցին հակահարված հասցնել թուրքերին և IMDb-ում ֆիլմին ամենաբարձր գնահատականը տալ, որպեսզի խրախուսեն մյուսների գնալ ու դիտել ֆիլմը, ինչի շնորհիվ կկարողանան լույս սփռել Թուրքիայի մութ անցյալի վրա:
Ֆիլմի պաշտոնական պրեմիերայից երկու օր առաջ IMDb-ում 123.112 գնահատում էր արվել, ինչը քանակով ավելի շատ է, քան, օրինակ, «Կենդանիների գաղտնի կյանքը» կոչվող ֆիլմինը, որը 2016 թվականի բավականին հայտնի էր: Ընդհանուր առմամբ՝ 61.446 օգտատեր 1 աստղով էր գնահատել «Խոստումը», իսկ 59,966 օգտատեր՝ 10 աստղով: Նախկինում ֆիլմը միայն երեք անգամ էր ցուցադրվել՝ 2016-ի սեպտեմբերին, Տորոնտոյի ֆիլմերի միջազգային փառատոնի ընթացքում: Այնուամենայնիվ, ընդամենը երեք ցուցադրությունից հետո հազարավոր կեղծ օգտատերերի կողմից փորձեր էին արվում իջեցնել ֆիլմի վարկանիշը. այդպես առցանց ճակատամարտ սկսվեց հայերի ու ժխտող թուրքերի միջև:
Ինչո՞ւ IMDb-ն չի հեռացնում կեղծ օգտատերերի գնահատականները
Կեղծ օգտատերերի կողմից «Խոստումը» ֆիլմի գնահատումներն իսկապես մեծ խնդիր են դարձել կայքի համար, քանի որ մարդկանց մոտ կասկածներ են առաջանում, թե արդյոք մյուս ֆիլմերի գնահատականները համապատասխանո՞ւմ են իրականությանը: Որպես օրինակ կարող ենք դիտարկել ընդամենը ամիսներ առաջ դուրս եկած «Շան կյանքը» ֆիլմը, որի հեղինակներին մեղադրում էին կենդանիների հանդեպ բռնի գործողություններ ցուցադրելու համար, չնայած նրանք նախօրոք հայտարարել էին, որ պատասխանատվություն չեն կրում այդ տեսարանների համար: Ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ առաջ օգտատերերի 94%-ը 1 աստղով էր գնահատել այն:
Այսպիսով՝ ի՞նչ լուծումներ կարող է տալ IMDb-ն: Իհարկե, կարող են հեռացնել մինչև ֆիլմի պրեմիերան արված գնահատումները: Այդ կերպ գոնե կկանխվեր կեղծ օգտատերերի կողմից բազմաթիվ ցածր գնահատականներ տալ ու կայքի՝ որպես պրոպանգանդայի գործիք օգտագործումը: IMDb-ն կարող էր նաև առհասարակ արգելափակել հայ ու թուրք օգտատերերի կողմից ֆիլմը գնահատելը:
Այսքանից հետո IMDb-ն որոշել է ուղղակի անտեսել խնդիրը: Միայն ենթադրել կարելի է, թե քանի մարդ կապակողմնորոշվի, երբ տեսնի ֆիլմի ցածր վարկանիշը: Այս պարագայում ռեժիսորներին միայն մնում է հուսալ, որ «Խոստումը» այնքան լայն ճանաչում ձեռք կբերի, որ կճնշի ցեղասպանությունը ժխտողների կողմից արված բացասական գնահատականներին:
Արդյոք Թուրքիան փորձե՞լ է խափանել «Խոստումը» ֆիլմի նկարահանումները
Թուրքիան նախկինում բազմաթիվ փորձեր է արել Հայոց ցեղասպանության մասին այլ ֆիլմերի նկարահանումները խափանելու համար, այդ թվում՝ 1930-ականներին MGM ընկերության կողմից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի վրա հիմնված ֆիլմ նկարահանելու ծրագրերը, բայց և այնպես, հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմին հաջողվեց բարձրանալ մեծ էկրաններին: Պատճառն այն է, որ ֆիլմի ֆինանսավորումը կատարվել է ոչ թե որևէ կազմակերպության, այլ անհատի՝ Metro-Goldwyn-Mayer-ի նախկին սեփականատեր Քըրք Քըրքորյանի կողմից, ով ծագումով հայ էր: Ցավոք, Քըրքորյանը մահացավ 2015 թվականին, երբ նոր էին սկսել «Խոստումը» ֆիլմի նկարահանումները: Նա 100 միլիոն դոլարի ներդրում էր արել ֆիլմի մեջ, ինչի շնորհիվ ամբողջ աշխարհում այն համարվեց անհատի կողմից ամենամեծ ֆինանսավորում ստացած ֆիլմը:
Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Եսրաիլիանը նշում էր, որ շատերը վախենում էին գործ ունենալ ֆիլմի հետ, երբ իմանում էին դրա գխավոր թեման: «Միայն կասեմ, որ կինոարտադրող ընկերությունների մեծ մասը բիզնես կապերի մեջ է Թուրքիայի հետ: Ենթադրությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Եսրաիլիանը:
Ինչո՞ւ էր Թուրքիայի կառավարությունն ուզում ոչնչացնել հայերին
15-րդ դարից սկսած, երբ Հայաստանն ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ, հայերը մուսուլման թուրքերի կողմից ռասայական և կրոնական խտրականությունների էին ենթարկվում և պարբերաբար կոչվում անհավատներ: Նրանց վրդովվեցնում էր նաև այն փաստը, որ հայերն ավելի լավ առևտրականներ էին: Երբ 1908 թվականին ապստամբ երիտթուրքերը տապալեցին սուլթաններին, հայերին թվաց, թե իրենց վիճակը վերջապես կլավանա: Չնայած երիտթուրքերի գաղափարախոսությունը ավելի ժամանակակից էր թվում՝ առանց ռասայական խտրականության, նրանք հայերի հետ շատ ավելի վատ վարվեցին: Երիտթուրքերը կարծում էին, որ հայերն իրենց նոր հաստատվող կարգի միակ խագարողներն են:
Երբ 1914-ին Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմից հանդես եկավ, թուրքերի կողմից վատ վերաբերմունքի արժանացած ու այդ ամենից հոգնած հայերը որոշեցին դաշնակցել իրենց քրիստոնյա հարևանի՝ Ռուսաստանի հետ: Սա դրդեց Թուրքերին «սուրբ պատերազմ» հայտարարել իրենց կողմը չանցած բոլոր քրիստոնյաներին՝ այդ թվում՝ հայերին: Թուրքիայի կառավարությունը ցանկանում էր ոչնչացնել հայերին ու առհասարակ Հայաստանին հեռացնել պատերազմի երկու հնարավոր կողմերից, ինչն էլ հետագայում վերածվեց ցեղասպանության:
Արդյո՞ք Հայոց ցեղասպանությունն սկսվեց հայ մտավորականների զանգավածային ձերբակալություններով ու սպանություններո՞վ
Այո, ըստ հայկական աղբյուրների՝ ցեղասպանությունն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին՝ հարյուրավոր հայ հասարակական գործիչների սպանություններով և անապատներ աքսորվելով: Աքսորյալներին ո՛չ ջուր էին տալիս, ո՛չ էլ ուտելիք, ու այդպես նրանք սովամահ էին լինում: Չնայած իրականում աքսորումները Զեյթունում սկսել էին դեռ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 8-ին, ապրիլի 24-ը համարվում է բոլորի կողմից ընդունված պաշտոնական օր:
Արդյոք հայերի հետ կատարված վայրագությունները ֆիլմում չափազանցվա՞ծ են
Ամենևին: «Խոստումը» ֆիլմի սյուժեն շատ լավ պատմում է, թե 1915-1922 թվականներին հայերն ինչ տանջանքների են ենթարկվել մուսուլման թուրքերի կողմից: Թուրքական մարդասպանների ջոկատները կոտորում էին հայերին, ողջ-ողջ այրում նրանց, ժայռերից ցած նետում, խեղդում, խաչի վրա հանում և սպանում հնարավոր այլ դաժան եղանակներով: Կանացից շատերին բռնաբարում էին, իսկ մայրերի աչքի առջև քարերով սպանում երեխաներին: Թուրքերը հայերին անգամ օգտագործում էին բժշկական փորձեր անելու համար, այդ թվում՝ վտանգավոր դեղեր ու թունավոր գազեր փորձարկելու:
Մոտավորապես 25 համակենտրոնացման ճամբարներ էին հիմնվել, որոնցից մեկում, ըստ ֆիլմի, բանտարկված էր Միքայելը (Օսկար Այզեքը): Իսկ նրանց, ում թուրքերը չէին սպանում, աքսորում էին երկրից, ու սովորաբար նրանք բոլորը գաղթի ճանապարհին սովից, տարբեր համաճարակներից կամ ուղղակի հյուծվածությունից մահանում էին: Այս ամենը կազմում էր Թուրքիայի՝ հայերին ոչնչացնելու քաղաքականության մի մասը:
Արդյոք Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան խոստովանել ու ընդունե՞լ է ցեղասպանությունը
Այո, Երիտթուրքերի ղեկավարներից մեկը՝ Թալեաթ Փաշան, համարվում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում գրել է, որ Թալեաթն ու մյուս թուրք պաշտոնյաները փորձ անգամ չէին անում քողարկելու հայերի աքսորման իրական պատճառները:



