Իվանկա Թրամփը պատմել է` ինչպես է հայրը վերաբերվում կանանց Yerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատկերացում ունի կանանց մասին, նա գիտի, որ կանայք կարող են նույնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ:Այդ մասին Բեռլինում կայացած «կանանց քսանյակի» ժամանակ  հայտարարել է Թրամփի դուստր և նրա խորհրդական Իվանկա Թրամփը. հայտնում է РИА Новости-ն:

«Ես գիտեմ, որ երբ իմ հայրը աշխատել է մասնավոր սեկտորում, դրական պատկերացում է ունեցել կանանց մասին, նա գիտի, որ կանայք կարող են նույնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ...«Որպես «դուստր համար մեկ» ես կարող եմ խոսել շատ ինտիմ, նա ինձ այդպես է մեծացրել, որպեսզի ես սահմանափակ չլինեմ, ես հասնեմ այն ամենի, ինչ ցանկանում եմ: Ես կարող էի գնալ այն ճանապարհով, որով ցանկանում էի»,-ասել է Իվանկան:

Կլոր սեղանին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել