Մեր ազգին հատուկ է՝ պարապ նստել տանն ու սպասել, թե Անչոկը ե՞րբ է լուսանկար հրապարակելու. մոդելը հակադարձում է իրեն քննադատողներինLife.panorama.am-ը գրում է.
 Սկանդալային մոդել ու դիզայներ Անչոկը դարձյալ քննադատությունների թիրախում է հայտնվել: Նա նախօրին հրապարակել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված ֆոտոշարք, որում կրում էր իր մոդելավորած զգեստը: Սոցցանցի օգտատերերը մոդելին սկսեցին մեղադրել հուշահամալիրը ժամանցի վայր վերածելու, սգո օրը սեփական PR-ով զբաղվելու մեջ:  
  «Այդ լուսանկարներս սկսեցին կրկին քննադատել, ինչպես իմ գրեթե բոլոր նկարները, մասնավորապես նշվում էր, թե ես իմ մոդելավորած հագուստն եմ գովազդել այդ նկարներում: Ցավում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ եթե անգամ հագուստ էի գովազդում, ապա դա հայկական արտադրության էր, ոչ թե թուրքական, որոնք հիմնականում կրում են հենց այդ նույն քննադատողները»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Անչոկը:
 Նա զարմանք հայտենեց, թե «ինչպես կարող է թուրքական հագուստ հագնող, սնունդ ուտող, երաժշտություն լսող մարդը որոշի, որ իրավունք ունի քննադատել դիմացինին»: 

 «Վերջերս մեծ ալիք բարձրացրեց նաև Թուրքիայում արված իմ լուսանկարները, որոնք շատերը վերագրեցին՝ որպես հանգստի լուսանկարներ: Հրապարակավ ասեմ՝ ես Թուրքիա էի մեկնել իմ բիզնեսի հարցերով՝ կտորեղեն պետք է գնեի, քանի որ Հայաստանում չկա տեքստիլի արտադրություն, հակառակ դեպքում բոլորս էլ այստեղից կգնեինք: Դիզայներները սովորաբար կամ Թուրքիայից, կամ Չինաստանից են կտորներ բերում, ու քանի որ Չինաստան մեկնելը ավելի դժվար է, մեծ մասը մեկնում են Թուրքիա: Միաժամանակ ասեմ, որ Թուրքիայում հանգստի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այսօր հայերի 90 տոկոսը Անթալիայում է հանգստանում, բայց քննադատում են մյուսներին»,-հավելեց նա:
  Հակադարձելով քննադատողներին՝ Անչոկը սոցցացի իր էջում հրապարակել էր ՀՀԿ կանանց՝ Ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը՝ գրելով. «Մի քանի վայրկյան նայեք այս նկարին ու, կարծում եմ, կհասկանաք՝ իրականում ո՞ւմ է պետք քննադատել: Ահա, թե ինչպես է սգում ավագ սերունդը մեր ազգի ցավը: Համոզված եմ, ձեզանից շատ շատերը նույնպես դեմքի այս արտահայտությամբ են այցելում հուշահամալիր»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել