Armtimes.com-ը գրում է.
 Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում:
 Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Նա ասաց, որ Ջանջուղազյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականին՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով:
 Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Վերը նշվածի հետ կապված Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ոչ հերքում, ոչ հաստատում է այն:
 Նշենք, որ այսօր լրանում է 21-ամյա Արման Ջանջուղազյանի ձերբակալման 72 ժամը: Այսօր նրան մեղադրանք կառաջադրվի եւ կորոշվի նրա խափանման միջոցի հարցը։
 ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել