Aysor.am-ը գրում է.
ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ում մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր մահացել, կփոխանցվի Հայաստան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», - փոխանցեց Վիգեն Քոչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



