Պուտինը Կրեմլում  կհանդիպի Ճապոնիայի վարչապետի հետYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին կբանակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ. հայտնում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կդիտարկվի պայմանավորվածությունների իրականցումը, որոնք ձեռք են բերվել Պուտինի` Ճապոնիա կատարած այցի ընթացքում:

Կողմերը նաև մտադիր են քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-ճապոնական համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել