7 ունակություն, որ ձեռք ենք բերում գիրք կարդալովNewmag.am-ը գրում է.

Տեխնոլոգիաների ամենաօգտակար սահմանումը, որ հոդվածի հեղինակը  լսել է, շատ պարզ է՝ քիչ ջանք գործադրելով անել առավելագույնը: Նա գրքերն ու ընթերցանությունն ընդունում է որպես տեխնոլոգիա: Ըստ նրա՝ մարդուն  մի կյանք է տրված, բայց գրքերի շնորհիվ մարդը հազարավոր կյանքերի իմաստնություն է ձեռք բերում: Երբ գրքի հեղինակը գրում է, արտագրում ու խմբագրում, նա ուրիշի բառերն ու մտքերն իդեալականացնելով  վերագրում է իրեն: Երբ դուք կարդում եք, դուք հայտնվում եք մեդիտացիոն իրավիճակում, ու ձեր ժամանակն անցկացնում եք իմաստուն մարդու կատարյալ մարմնավորողի հետ:

Գիրքն  աշխարհի անգին տեխնոլոգիան է: Իմանալու համար, թե  գիրքը որքան կարևոր է,  բավական է ուսումնասիրել,  թե համաշխարհային պատմության մեջ  ամենալավ ու ամենավատ մարդիկ ինչպես են արտահայտվել գրքերի մասին:

Վատ մարդիկ  արգելել են գրքեր  կարդալ և հրամայել են այրել դրանք: Փաստը, որ գրքերի թշնամիները,  ովքեր ցանկացել  են ոչնչացնել նրանց, վկայում է, որ գրքերի մեջ բավականին հզոր ուժ կա:  Լավ մարդիկ  հիանում են գրքերով և չեն վախենում դրանց գովքից:

Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, եթե գիրքն էլ օգտագործենք աննպատակ, օգուտ չի տա:  Բայց եթե մենք գիտակցում ենք,  թե ինչպես այն  պատշաճ կերպով գնահատել՝ ընտրել, կարդալ, ապա դառնում են անգին: Ահա այն յոթ սովորույթները, որոնք ձևավորվում են  մարդկանց մոտ՝  գրքեր կարդալով:

Գրքերն ու ընթերցանույունը ուղեղի լավագույն նոոտրապներն են

Ներողություն եմ խնդրում մոդաֆինիլի բոլոր երկրպագուներից, բայց հենց գրքերն են ուղեղի առաջին ու գլխավոր նոոտրոպները: Վաղ, թե ուշ նոոտրապների ազդեցությունը կորում է, բայց գրքերն անընդհատ զարգացնում են մարդու միտքը՝ ցմահ ազդեցություն ունենալով: Երբ  մարդը սովորում է այնպիսի նոոտրապներ ընդունել, ինչպիսիք գրքերն են՝ տեղեկություններ, իմաստութուն և այլն,  ապա դրանց  ազդեցությունն  անընդհատ բազմապատկվում է:

Ամեն օր  500 էջ կարդացե՛ք: Գիտելիքներն այդպես են աշխատում: Դրանք բարձրանում են, ինչպես բարդ տոկոսները: Յուրաքանչյուր ոք կարող է դա անել, բայց ես  երաշխավորում եմ, որ ոչ բոլորը Ուորրեն Բաֆֆեթ կդառնան:

Գրքերն ու ընթերցանությունը  զարգացնում են մարդու հոգեկան օպերացիոն համակարգը

Լավագույն գիրքն այն ժամանակ է գրվում, երբ հեղինակն ինչ-որ երևույթի ազդեցության տակ է ընկնում:  Նա միավորում է  իր իմաստությունը, ներնչանքն ու  նվազագույն էգոն: Ես չգիտեմ, թե ինչպես է այն աշխատում, բայց գիրք կարդալուց հետո իմ  միտքն ավելի է զարգանում: Միայն ուժեղ մարդն է ընդունում, որ գիտակցաբար ընկել է իմաստուն մարդու ազդեցության տակ: Երբ մենք բարելավել ենք մեր հոգեկան օպերացիոն համակարգը, մեր հիմնական հաղորդակցվելու միջոցները՝ խոսելը, գրելը և շփվելը, ավելի արագ ու հարթ են ընթանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել