«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ «ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել և որքան է բերել:

Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երևանում, քանի որ այստեղ նաև ավագանու ընտրություններ են, և որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե՝ կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել