Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) կազմի մեջ մտնող երկրները որոշել են երկարաձգել նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ համաձայնագիրը: OPEC-ի վարած քաղաքականության այս ուղեգծից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ստիպված է լինում նավթի արդյունահանումը շարունակել նվազեցված ծավալներով:
2017թ.-ի հունվարից սկսած՝ Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Օրական Ադրբեջանից արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:
Հետևելով Նավթ արդյունահանող երկրների համաձայնագրին՝ Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:
Նավթի արդյունահանման նվազեցումը ևս իր ազդեցությունը կթաղնի առանց այն էլ ճգնաժամային փուլի մեջ հայտնված ադրբեջանական տնտեսության վրա՝ նամանավանդ այն պայմաններում, որ մոտ ապագայում չպետք է հույսեր փայփայել, որ նավթի գինը կրկին կբարձրանա՝ հասնելով իր նախկին մակարդակին: