Մենք վերջապես պիտի հասկանանք, որ հայերը, որոնք ունեն երկու պետություն, երկու լեզու, երկու կաթողիկոս, երկու Արամ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, անպայման պետք է ունենան նաեւ երկու նախագահ... Եվ հենց հիմա շատ հարմար պահ է հայ ժողովրդի այդ դարավոր երազանքն իրականություն դարձնելու համար։ Մի նախագահը նստած է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Ազատության հրապարակում՝ ծածկի տակ։ Քանի որ նա դժվարին պայքարում նվաճել է ծածկի տակ, ստվերում նստելու իրավունքը, եկեք հենց այդպես էլ անվանենք նրան՝ Ստվերային նախագահ... Նա կբացահայտի մեր կյանքի ստվերոտ կողմերը, լրջորեն կզբաղվի մեր ստվերային տնտեսությամբ, հետզհետե կստվերի Բաղրամյանում նստած նախագահին եւ վերջապես դուրս կգա ստվերից, ու մեզ բոլորիս կգրանցեն Գինեսի գրքում որպես աշխարհի միակ ժողովուրդ, որն ունի երկու նախագահ... Բակո Սահակյանին էլ դեռ չեմ ասում...



