Ֆեյսբուքը կոմունիստներին էլ վարակեց: Լավ է, որ ընդհանուր տենդենցներից հետ չեն մնում: Լավ է, որ ջարդեցին կարծրատիպը ու անցյալի հետ թարմն էլ են փորձում համադրել: Բայց կարծում եմ տավարիշչ Լենինը նրանց չի ների: Ասում են Լենինը թղթե նամակների կողմնակից էր:Ճ
Հարգելի կոմունիստնե՛ր, եթե գրանցվել եք այստեղ հետևորդներ հավաքագրելու համար, ստիպված եմ հիասթափեցնել. ֆեյսբուքում կամ քաղաքակնությունից զզվածներն են, կամ էլ արդեն կողմնորոշվածները: Գուցե օդնոկլա՞սնիկին փոձեք: Բացի այդ Ձեր հիմնական կոնտինգենտը Ձեր պես առաջադեմ չէ, համակարգչին էլ չի տիրապետում:
Իսկ եթե Ձեր նպատակը բարի է, և եթե կոմունիստական ազնիվ գաղափարներով մեզ վարակելու նպատակ չունեք, համեցեք: Ֆեյսբուքի դռները բոլորի առաջ էլ բաց են:
Կոմունիստական գաղափարների երկրպագու ընկերներիս առաջարկում եմ լայք անել ՀԿԿ-ի էջը հետևյալ հասցեով՝ http://www.facebook.com/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=145758998883354&set=a.121740171285237.16907.100003477653347&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել