Ըստ վիճակագրության՝ ամեն տարի պարտադիր Ծիծեռնակաբերդ գնացողների մեջ լինելու են արևածաղիկ չրթողներ, հավատացե՛ք , պարտադիր լինելու են, ի վերջո դպրոցական երեխան էդքան էլ խորը չի ըմբռնում, չի էլ կարող ամբողջությամբ ըմբռնել, թե ուր է գնում և ինչի համար, նույնը տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ Իսրայելում։ Ըստ վիճակագրության՝ դրոշ վառողներ էլ են լինելու և նույն դրոշ վառողները ունենալու են այդ քայլն անելու իրենց մեկնաբանությունը (ինչ֊որ տոկոսի աշխարհընկալումն այդպիսին է, ոչինչ չես կարող անել, անկախ նրանից՝ դուրդ գալիս է այս քայլը, թե ոչ)։ Ըստ վիճակագրության՝ ինչ֊որ մարդիկ գնալու են ջահերով երթի ու ինչ֊որ բան են երգելու։
Ըստ վիճակագրության՝ սա լինելու է միշտ` կախված զարգացումից, տոկոսային հարաբերությունների որոշակի փոփոխություններով։
Հիմա էս թեմաներով ամեն տարի բոցեր ու բողոքներ անողները ե՞րբ պիտի սա հասկանան, ամեն տարի ներվերներս չսղոցեն էս տափակ գրառումներով։
Չնայած, ախր հասարակ վիճակագրություն է, միշտ էլ համացանցում, անկախ ամեն ինչից ու անկախ իրավիճակի լրջությունից, միշտ լինելու են տափակ հումորներ ու բոցեր անողները, թերևս մենք հասկանանք սա ու մեր նյարդերը հանգիստ պահենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել