Image result for հայոց ցեղապսանության ճանաչումԵթե ցեղասպանության «ճանաչմանն» ուղղված ֆինանսների, ժամանակի, էներգիայի ու մոբիլիզացիայի գոնե կեսն ուղղվեր Հայկական Անկախ Պետության ստեղծմանը՝ հավասարակշված սահմանադրություն ու օրենքներ, ժողովրդի կրնկի տակ աշխատող պատասխանատու կառավարություն, անկախ դատարաններ, զինված ու կազմակերպված ժողովուրդ․

- էսօր մեր 7700կմ ճանապարհները բետոնից կլինեին ու հայելու նման հարթ,
- Երեւանի 8532 առեւտրի օբյեկտների փոխարեն կլինեին 8532 բարձր տեխնոլոգիական ընկերություններ՝ 1-ից 100 միլիոն դոլար տարեկան եկամուտով,
- 320 հազար հեկտար մշակվող հողատարածքների փոխարեն կլիներ 450 հազար ու ամեն հեկտարից ֆերմերը քաշով մեկ ոսկի կքամեր,
- 10 միլիարդ ՀՆԱ-ի փոխարեն կլիներ 150 միլիարդ, իսկ միջին աշխատավարձը տարեկան 40,000 դոլար,
- Հնդիկ, չինացի, արաբ, ռուս ու ուկրաինացի ուսանողները տարիներով գլուխ կջարդեին Երեւանի համալսարաններ ընդունվելու համար,
- Քրդերը, թալիշները, հույներն ու իտալացիները զինվորական գործի վերապատրաստման բարձրագույն դասընթացների կգային Աղդամի ու Դիլիջանի ռազմական ինստիտուտներում,
- Google-ի ու Oracle-ի տարածաշրջանային սերվերները դրված կլինեին Շուշիում, իսկ Intel-ը Բյուրականում մի մեծ քաղաք-գիտական կենտրոն սարքած կլիներ,
- Մի քանի տասնյակ հայկական արբանյակներ GPS օրական 24 ժամ տվյալներ կփոխանցեին գենշտաբ թուրքական ամեն մի տանկի ու տանկիստի մասին, իսկ 1 միլիոն "հետախույզն" էլ՝ թե թուրքական, ռուսական, իսրայելյան կամ ամերիկյան որ պաշտոնյան ու դիվանագետը ում հետ խոսաց, ճաշին ինչ կերավ ու երբ գնաց զուգարան:

Ու ու ոչ մի խելագարի մտքով չէր անցնի ժխտել հայկական ցեղասպանությունը: Ընդհակառակը՝ բոլորը իրար հերթ չտալով դրա մասին կինոներ կնկարեին, երգեր կերգեին, գրքեր ու էսսեներ կգրեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել