Հիշեք, եթե ցանկանում եք բանակցությունում հասնել Ձեր նպատակին և ցանկանում եք ստանալ դիմացինից X քանակով պահանջներ, ապա փորձեմ իմ փորձով ներկայացնել, թե ինչ տեղի կունենա Րաֆֆու ներկայացրած պահանջների հետ, քանի որ պահանջները կազմվել էր, որպեսզի ավագանու ընտրություններին ընդառաջ պոպուլիզմի հիմքում ունենան թեմա: Այդ իսկ պատճառով դրանք միանշանակ կձախողվեն:
Մեր բանակցության նպատակը հասնել 2 պահանջի կատարմանը և այդ իսկ պատճառով X=2:
Ամենագլխավոր և ամենակարևոր պայմաններից մեկը, որը պարտադիր պետք է օգտագործեք բանակցության ժամանակ, ապա պետք է ներկայացնեք ավելի շատ պահանջ, քան Ձեր իրական պահանջն է, քանի որ բանակցությունների ընթացքում տարբեր պատճառներով այդ պահանջները չեն բավարարվում, և Դուք շատ լավ գիտեք, որ դա այդպես է: Բայց Ձեր խաղաթուղթը այդ բանակցություններում այն է, որ գալու է «քուանշի» ժամանակը, դա կլինի, երբ Ձեզ առաջարկեն ընդամենը մեկ պահանջի բավարարում, և Դուք դիմացինին կմեղադրեք անարդարացիության մեջ և «կքուանշեք», որ Դուք ներկայացրել էիք 7-ից ավելի պահանջներ, իսկ Ձեզ առաջարկվում է ընդամենը մեկը, իսկ մնացածի վրա «խաչ» է քաշվում: Այդ պահին մեխանիկորեն Ձեզ մոտ ինքնապաշտպանություն կսկսվի և ամպագոռգոռ բառեր կսկսեք շռայլել, բայց մի մոռացեք, որ բլոտում «քուանշին» հաջորդում է «չորս անգամ սրի» կոնբինացիան: Բայց հասկանալով, որ Ձեր կողմից հնչում են բառեր, որը իրականության հետ կապ չունի, Դուք միանգամից մտովի կվերադառնաք հին X-ի տակ եղած առաջարկներին: Ինչպես նաև քիչ գումար կծախսեք Ձեր գովազդի վրա ավագանու ընտրություններին: Բարև Ձեզ……



