Картинки по запросу գազալցակայանումԱպրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ եւ երկու տուժած:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորների ամբողջական տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել