Իհարկե, սիրային հարաբերություններում գլխավորը սերն է: Իսկ առողջ հարաբերություններում գլխավորն այն է, որ կողմերը իրար սիրեն այնպես, ինչպես կան`թերություններով ու առավելություններով հանդերձ: Բայց բացի այս պայմանից՝ կան նաև ուրիշները… Իսկ որո՞նք են դրանք…
  • Երբ երկու հոգի սիրում են իրար, նրանցից յուրաքանչյուրի կյանքը դառնում է առավել պայծառ, լիարժեք և ուրախ:
  • Չկա´ խանդ: Դա խոսում է ոչ միայն դեպի սիրած էակի հանդեպ տածած անվստահության մասին, այլ նաև ցածր ինքնագնահատականի, կոմպլեքսների մասին:
  • Սիրող մարդը պահանջ չի զգում ինչ-որ բան փոխել սիրած էակի մեջ: Եթե այդպիսի բան կա, ապա դուք ամենայն հավանականությամբ չեք սիրում նրան: Դուք ուզում եք նրան առավել հարմար դարձնել ձեզ համար, իսկ դա խոսում է միայն ձեր էգոիզմի մասին:
  • Սերը մարդուն պետք է դարձնի երջանիկ: Բայց սա բնավ չի նշանակում, որ չսիրող մարդը չի կարող երջանիկ լինել: Խելացի մարդը նույնիսկ մենակ կարող է երջանիկ լինել:
  • Ընկերոջ (ուհու) լրիվ անկանխատեսելիությունը նյարդացնում է և սպանում զգացմունքները: Լրիվ կանխատեսելիությունը սպանում է զգացմունքները և ձանձրույթ է բերում: Ընտրե´ք ոսկե միջինը:
  • Եթե սիրում եք, պատրաստ եղեք հրաժարվել ինչ-որ բաներից: Եղե´ք զիջող:
  • Հիշե´ք. սպիտակ Mercedes–ով արքայազնի հասնելու համար դուք առնվազն պետք է լինեք կարմիր Porsche–ով արքայադուստր:

    ©Սիրե´ք և եղե´ք սիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել