Կանադայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթովYerkir.am-ը գրում է.
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիսի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Այս օրը մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք՝ ոգեկոչելու հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորուստը, որը տեղի ունեցավ ավելի քան մեկ դար առաջ:
 
2015 թ.-ին Համայնքների Պալատը միաձայն ընդունեց որոշում՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվ:
 
Այս օրը հիշատակում է նրանց հիշատակը, ովքեր անարդարորեն կորցրեցին իրենց կյանքերն ու տուժեցին Ցեղասպանության ժամանակ: Մենք ոգեկոչում ենք նրանց և նրանց հետնորդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում:
 
Այս առիթով, Կանադացիները, անկախ հավատքի կամ էթնիկական ծագումի, միասնաբար կանգնում են՝ հիշատակելու զոհերին և վերահաստատելու նվիրվածությունն այն հարցում, որ անտարբեր չեն եղել ատելության կամ բռնության ցանկացած ձևի նկատմամբ:
 
Հայոց ցեղասպանության հիշատակման այս օրը խնդրում եմ միանալ ինձ՝ հավատալու խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված ապագայի»:
Image may contain: text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել