Panorama.am-ը գրում է.
Երևանում ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61.2, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 և Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը: Ավելին հարցվածների 62.3 համոզմունք է հայտնել,ո ր հենց Տարոն Մարգարյանն է ունակ լուծել Երևանի առջև ծառացած հիմնախնդիրները: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 12.1, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝4.2 տոկոսը:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա հարցվածների 54.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է քվեարկությանը, մինչդեռ 9.4 տոկոսը հայտարարել է, որ հաստատ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Gallup International Association-ի հայաստանյում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ հաջորդ հարցումը կիրականցվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Հատկանշանական է, որ վերջին չորս տարիների ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները լիովին դրական է գնահատել հարցվածների 9.4 տոկոսը: Փոփոխություններն ավելի շուտ դրական է որակել հարցվածների 55. 2 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19.8 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



