Արա՜, էս ինչեր եմ ես բաց թողել երեկ։ Փաստորեն Րաֆֆին պաշտոնապես Սերժից պահանջել ա 8 կարևորագույն պորտֆելներ՝ նրա հաղթանակը ճանաչելու դիմաց. գլխավոր դատախազի, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի եւ Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները։
Առաջարկը գլոբալ առումով լավն ա, որ նենց պաշտոններ ա ուզել, որ թալանը էլ թույլ չտա, արտաքին քաղաքականությունը դզի բան...
Բայց կա մի հատ մեծ բայց. շատ ծիծաղալու ա «ինձ պաշտոն տուր, թե չէ սովից կմեռնեմ» սխեման: Ավել-պակաս էլ կներեք, բայց անիրատեսական ա 2000 հոգի հավաքվածով նման բաներ պահանջել, առավել ևս, երբ նախագահն ասել էր, թե ինչ պաշտոն կտա Րաֆֆուն (պաշտոնի անունը լավ չեմ հիշում, ինչ-որ սահմանադրական բարեփոխումների հանձաժողովի ղեկավարի տիպի մի բան էր):
Էհ, լավ բան չստացվեց, աչքիս Սերժն ա Րաֆֆու առաջարկի վրա խաչ քաշելու...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/259120410891555?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել