CNET պորտալը, հղում կատարելով DigiTimes-ին, հայտնում է, որ սմարթֆոն iPhone 5S-ը, որի թողարկումը նախատեսված է մոտ ապագայում, կստանա նորացված պրոցեսոր ու առավել որակյալ տեսախցիկ: 

Հղում կատարելով բջջային սարքերի դետալների մատակարարների շրջանում իր աղբյուրներին՝ DigiTimes-ը նշել է, որ iPhone 5S-ը կլինի միայն իր նախորդի՝ iPhone 5-ի «թեթև կատարելագործված» տարբերակը: 


Չշտված տեղեկությունների համաձայն՝ iPhone 5S-ի համար դետալների տրամադրումը կսկսվի այս տարվա մայիսից, իսկ նորույթի շնորհանդեսը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: 

Ակնկալվում է, որ Apple-ի նոր սմարթֆոնը վաճառասեղաններին կհայտնվի արդեն սեպտեմբերին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 5S-ի վաճառքը պետք է սկսվի հունիս-հուլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել