Կասկածներից վեր է, որ գալիք ավագանու ընտրությունները պատմական ռեկորդ են սահմանելու ընտրակաշառքների և քարոզարշավի համար ներգրավված միջոցների չափով։ Ներքին խոսակցությունների համաձայն՝ ամեն ընտրված թեկնածուից մոտավորապես 200 հազար դոլար է պահանջվելու քարոզարշավի համար։
Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար խիստ սկզբունքային է հաղթանակը, հատկապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համար։
Ընդ որում, եթե «Ժառանգությունը» իր ռեսուրսների զգալի մասը ծախսել է նախագահականի վրա, իսկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն էդքան էլ լավ ֆինանսական վիճակում չեն, ապա ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ակնհայտորեն խնդիրներ չունեն այս առումով։ Ըստ այդմ, չզարմանաք, երբ մենք ականատես լինենք հայաստանյան դրմապանակային ժողովրդավարության հերթական դրսևորումին, որովհետև ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն հստակ գիտակցեցին նախագահական ընտրություններից հետո, որ եթե ուզում են պահել իրենց դիրքերը, անգամ ամենամանր ընտրությունների համար պետք է հատկացնեն առանձին բյուժե ընտրակաշառքի համար, և այդ դեպքում ոչ մի էական ցնցում չի լինի։
Դե իսկ ընտրակաշառքին կարոտ մնացած կաշառակեր քաղաքացիների մոտ իսկական տոն է լինելու, որովհետև ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մրցելու են, թե ով ավելի շատ փող կբաժանի, ու չեմ զարմանա, եթե այս ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքների միջին չափը 30 հազար դրամն էլ անցնի։
Զավեշտը նրանում է, որ եթե այս կանխատեսումս իրականանա, ապա մենք էլի կունենանք անամպ վիճակ ընտրատեղամասերում՝ առանց լցոնումների ու ահաբեկման, իսկ ընտրություններից հետո ականատես կլինենք մենակ սիմվոլիկ հետընտրական բողոքի ակցիաների։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/283586628441775?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել