Armtimes.com-ը գրում է.ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին:
Նախարարը նշեց, որ առավոտյան իրեն զեկուցվել է, որ այդտեղ վիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա. «Ցավոք սրտի, այդ դեպքերը պարբերական են, պատասխանն էլ է պարբերական: Մենք չենք կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ զինադադարի պայմանագիրը պարտադիր է կողմերի համար եւ յուրաքանչյուր խախտում պետք է քննադատվի միջազգային հանրության կողմից: Մենք բավարարված չենք արձագանքով, բայց ասել, որ այսօր գիշերը եղել է հատուկ լարում, սխալ է, որովհետեւ վերջին մի քանի օրը հարաբերական հանգիստ է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք այս նոր լարվածությունը կապված է Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ՝ Սարգսյանն ասաց, որ «մեզ բաժին է ընկել հակառակորդ, որի պարագայում ամեն ինչ ամեն ինչի հետ հնարավոր է կապել»: Ինքը նախարարը դա կապում է Ադրբեջանում ժողովրդավարական մակարդակի հետ՝ հաշվի առնելով, որ ցանկացած գործոն, այդ թվում տրամադրություն կարող է կապ ունենալ հրադադարի խախտումների ինտենսիվության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/110041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



