Տնտեսական զարգացումը խթանելու համար պետությունը ակտիվորեն համագործակցում է ընկերությունների հետ՝ ֆինանսական հոսքերը դեպի ՀՀ ավելացնելու նպատակով: Լինում է այնպես, որ ընկերությունները ներկայացնում են ոչ թե մեկ ներդրումային ծրագիր, այլ մի ամբողջ փաթեթ:
Նմանատիպ ծրագրերից մեկի համաձայն ակնկալվում է, որ այս տարի Հայաստանում կհիմնվի պանրի, կաթի արտադրության և վերամշակման գործարան, ավելի քան 20 հեկտար ջերմոցային տնտեսություն: Հիմնվելու են ինտենսիվ այգիներ` ավելի քան 1000 հեկտար տարածքով
Ընդանուր առմամբ վերը նշված ծրագրերի համար կհատկացվի 70 միլիոն դոլար: Ակնկալվում է բացել 300 նոր աշխատատեղ: Արտադրանքի թիրախում կլինի ԵՄ և Մերձավոր Արևելքի շուկա: Սպասվում է, որ արտադրության ընդլայնման շնորհիվ ընկերությունը այս տարի կավելացնի արտադրանքի արտահանումը 20 տոկոսով: