Վրաստանի ԱԳՆ-ն` Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասինYerkir.am-ը գրում է.

Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն Радио Свобода ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հայտարարությունները. հայտնում է apsny.ge-ն:

Նա ընդգծել է, որ նման, այդ թվում` Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:

Ջանելիձեն հիշեցրել է համաձայնության մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին` Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել