Փաստորեն:
Րաֆֆին ներկայացրեց իր առաջարկները:
Եթե կարճ, եթե անտեսենք` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահը, ապա մնացյալը կարելի է ձեւակերպել շատ կարճ` կոալիցիա:
Հինգ մարզպետով, երկու «ուժայինով» (դատախազ. «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանն ինչպե՞ս է իրեն զգում Աղվան Գառնիկիչի հրաժարականին դեմ հանդիման ճ) եւ Ազգային անվտանգության ծառայություն (էս մեկը կտա՞ արեւմուտքին Սերժ Սարգսյանը. հաստատ` չէ, չնայած մի շատ նուրբ հարց կա, կարող են պայմանավորվել անձի շուրջ, որը երկու կողմերին է ձեռք կտա (ԱԳՆ) սա արդեն Րաֆֆին իր համար է ուզում), ԿԳ նախարարություն (էստեղ արդեն ՀՀԿ-ն անելիք ունի, Արմեն Աշոտյանի մասով. նրան կտան կա՛մ Բրիտանիայի դեսպանի ոսկե աթոռը եւ կա՛մ` ԱԺ նախագահի ապագա պորտֆելը), արդարադատությունն ու վերահսկիչ «ծառայություններն» էլ Րաֆֆին կնվիրաբերի ՀՅԴ-ին:
Ասել է` այսքան մասով մասամբ իրագործելի առաջարկներ են` երեսունյոթ տոկոս ստացած թեկնածուի դեպքում:
Մնում է գերան հարցը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ի՞նչ է ասում այս առնչությամբ Սահամադրությունը` մեկ տարվա կտրվածքով:
Չգիտեմ: Մանավանդ որ խոհրդարանական կառավարումը Սերժ Սարգսյանին նույնպես հետաքրքիր կլինի:
Սակայն իմ մտքի բազարը կարող է եւ աշխատող չլինել իշխանության իսկական բազարում:
Սպասենք Սերժի արձագանքին:
Այնուհանդերձ, առաջարկները շատ «ռոմանտիկ» չէին, կարող են եւ պայմանավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել