168.am-ը գրում է.Սամվել Բաբայայանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը վերաքննիչ դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10։00-ին։ Այս մասին նիստի ավարտից հետո հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը։
«Բողոքը ներկայացրի վերաքննիչ դստարանում։ Ըստ ինձ՝ նորմալ կարգով ընթացավ բողոքի քննությունը»,- ասաց փաստաբանը։
Նրա տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանը մասնակցել է դատական նիստին, խոսել է. «Հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Այսպես ներկայացրեց՝ ումից և ինչի համար պետք է փախնեմ, ինչ եմ արել, որ փախնեմ։ Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումն անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում»։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/20/784313.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



